Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ինստագրամի story բաժնում լուսանկար է հրապարակել Սևանում հանգստից:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում դիտել էր Հայաստան - Լատվիա Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպումը (2-1):
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Զախարյանը 27 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում: