Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Արսենալ»-«Սաութհեմփթոն» հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը:
«Մխիթարյանի մոտ վնասվել է ծնկի միջին կապանը: Նա չի խաղա Մոսկվայում, բաց կթողնի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերը: Կարծում եմ, Մխիթարյանը կկարողանա մեզ օգնել մրցաշրջանի վերջում», – ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցած հինգշաբթի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում: