2012 թվականի Օլիմպիական խաղերի մեդալակիր, Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ֆրանսիայում անցկացվող «Grand Prix de France Henri Deglane 2024» մրցաշարում հանդես է եկել Արգենտինայի հավաքականի կազմում և արժանացել արծաթե մեդալի, գրում է sportball24.com-ը։
Հունահռոմեական ոճի 36-ամյա ըմբիշը Նիսում կայացած մրցաշարում հանդես է եկել օլիմպիական մինչև 77 կգ քաշային կարգում և զբաղեցրել 2-րդ տեղը։ Մրցաշարի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը 8-0 հաշվով հաղթել է իսպանացի Սանչես Սիլվային, թունիսցի Սամի Սլամային՝ 9-1, վրացի Թոռնիկե Միկելանդեին՝ 6-3, իսկ եզրափակչում 3-7 հաշվով պարտվել է դանիացի Օլիվեր Կրյուգերին։
Եզրափակիչ խաղում Արսենը վնասվածք ստացավ երկրորդ փուլում և չկարողացավ ավարտին հասցնել պայքարը։
Մրցաշարում Արգենտինայի միակ ներկայացուցիչը Արսեն Ջուլֆալակյանն էր։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ մարզվում է Օլիմպավանում եւ չի մասնակցել Գրան Պրիին։
Դիտեք նաև՝