Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել նոր մրցաշրջանը:
Աշխարհի նախկին չեմպիոնը հաղթող է ճանաչվել Դանիայում անցկացվող THOR MASTERS 2020 միջազգային մրցաշարում: Մեր ըմբիշը 77 կգ քաշային կարգում հաղթահարելով նախնական փուլերը, մտել է եզրափակիչ, որտեղ 9:0 հաշվով պարզապես ջախջախել է լեհ Մատեուշ Վոլնիին:
Այս քաշային կարգում մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Էդգար Բաբայանը:
Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր Նիսում կմասնակցի Ֆրանսիայի գրան-պրիի մրցաշարին:
Դիտեք նաև՝