Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին այս պահին ունի Տոկիո-2020-ի 2 ուղեգիր։ Մարզչական խորհրդի որոշմամբ ամառային 32-րդ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97 կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը», - ասված է հայտարարության մեջ։
Այդպիսով, մասնագետներն 77 կգ քաշային կարգում նախապատվությունը տվել են Կարապետ Չալյանին, իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը նույնպես պատրաստվում էր օլիմպիական խաղերին, ստիպված կլինի բաց թողնել տարվա գլխավոր մրցաշարը։