Բուխարեստում շարունակվող է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ վրացի Բակա Լոմտաձեի նկատմամբ։
Գոտեմարտի մեկնարկային րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն այլև ի վերջո փայլուն հաղթանակի հասնել 17-11 հաշվով:
19-ամյա Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։