Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) նվաճեց բրոնզե մեդալ եւ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի առաջատար ազատ ոճի ըմբիշը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ 11:0 հաշվով: Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրն ու Եվրոպայի եռակի չեմպիոնը նվաճեց նաեւ Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը ըմբշամարտում: