▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Մարտի 1-ին, ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը:

Նախորդ ամսվա համեմատ` Լևոն Արոնյանը նահանջել է երեք հորիզոնականով ու զբաղեցնում է 7-րդ տեղը (2786 գործակից):

Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է (2851), երկրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է (2801), երրորդում`Ֆաբիանո Կարուանան (2794):

Լավագույն հարյուր շախմատիստների թվում են նաևԳաբրիել Սարգսյանը (2702)` 42-րդ տեղ և Վլադիմիր Հակոբյանը (2656)` 95-րդ տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее