▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմոյի երգը «ամենադաստիարակվածն» է

«Ուշ է հիմա» երգի տեսահոլովակն ու բառերն այս տարվա «ամենադաստիարակվածն են»: Այս երգը ես մի անգամ էի լսել ու այդպես ուշադրություն չէի դարձնում: Կյանքիս էս փուլի ամենակարևոր խորհրդատուի` քրոջս շնորհիվ, ես «բացահայտեցի» Արմոյի` «Ուշ է հիմա» երգը, ուշադիր լսեցի բառերն ու տեսա հոլովակը: 

Անկեղծ ասած դրանից հետո, ես հատուկ սկավառակ եմ «հավաքել», որը բաղկացած է երկու երգից` Արմոյի այս երգն ու Պեպելյանի «իմ ընկեր» երգը: Այդ սկավառակը այժմ իմ մեքենայի մեջ է ու անընդհատ այդ երկու երգն եմ լսում (հենց մեքենա տեսնեք, որ այս երգն անընդհատ լսվում է, ապա իմացեք դա ես եմ): 

Այո, այս երգն ու տեսահոլովակն  այս տարվա «ամենադաստիարակված» երգն է ու տեսահոլովակը. տեսահոլովակում ոչ մի ավելորդություն, շքեղություն չկա, «անդաստիարակ» բան չկա, երգի բառերը հասկանալի են, իմաստալից ու լսվող... իսկ երաժշտությունը «թեթև» ու ականջ «Չծակող»: 

Ինչո՞ւ եմ, ես սենց հատուկենտ երգերին անդրադառնում,  որովհետև ուրախանում եմ, որ մի մեծ աղբանոցի մեջ տեսնում ես փայլող բան ու ուզում ես բոլորի հետ կիսվես: 
Ապրի Արմոն շատ ճաշակով գործ է արել: 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее