▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Նիկողոսյանը՝ ՀՖՖ փոխնախագահ

ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:

Ընտրությունները տեղի ունեցան այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ արտահերթ ընտրությունների ժամանակ:

ՀՖՖ փոխնախագահին ընտրեցին ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրություններից հետո: Նրան կողմ քվեարկեցին ՀՖՖ 18 անդամ: Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամներն են՝ Հասմիկ Ղարիբյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Պողոս Գալստյանը, Աննա Թադևոսյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Ղազազյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Շահգելդյանը և Ալբերտ Սարգսյանը։ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Նիկողոսյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее