▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մկրտչյանը հեռացել է ըմբշամարտի հավաքականից, քանի որ Ծառուկյանը չի՞ տվել խոստացածը

 

armtimes.com-ը գրում է. Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը:

Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից: Նա հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ թիմը 3 բրոնզե մեդալով վերադարձավ մայիսին Սերբիայում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից եւ դրանից գրեթե անմիջապես հետո Մկրտչյանը հեռացավ:

Մասնագետի հեռանալը հայտնի դարձավ հունիսի 10-11-ը Վրաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ընթացքում: Մրցաշարին հետեւողները նկատել էին նրա բացակայությունը Թբիլիսիում: Ինքը՝ Մկրտչյանը, այդ առիթով մեկնաբանություններ չէր տալիս: Ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես լռում էր, եւ պաշտոնական ոչ մի տեղեկություն այն մասին, որ գլխավոր մարզիչը թիմի հետ մրցավայրում չկար: Ֆեդերացիան այդ մասին հայտարարեց միայն օրեր անց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее