Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեր 60 կգ քաշային ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում վստահ հաղթեց ղրղըզ Ժոլաման Շերժենբեկովին՝ 11:7: Այդպիսով, Արմեն Մելիքյանը Հայաստանի հավաքականի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը: