ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։
Փակ գաղտնի քվեարկությունում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն։
Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն։
3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
«Շնորհակալ եմ բոլորին՝ իմ օգտին քվեարկածներին եւ չքվեարկածներին։ Այսօր հայկական ֆուտբոլում առաջին անգամ, շատ տարիներ անց կայացվել են մրցակցային ընտրությունները։ ՀՖՖ-ում բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները»,- նշեց Արմեն Մելիքբեկյանն ընտրվելուց հետո։
Տեղի է ունենալու ՀՖՖ գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունները։ Առաջադրվել է 24 թեկնածու։
Դիտեք նաև՝