Ավարտվեց ՀՖՖ նախագահի ընտրության՝ փակ, գաղտնի քվեարկությունը։ Ձայների հաշվարկից հետո պատկերը հետևյալն է․ Արմեն Մելիքբեկյան - կողմ՝ 20, Արաս Օզբիլիս - կողմ՝ 3։ Այսպիսով, ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց։
Քվեարկությանը չմասնակցեցին ՀՖՖ անդամներ, Պրեմիեր լիգայի մասնակիցներ Երեւանի «Նոա» եւ Գյումրիի «Շիրակ» ակումբները, որոնց պատվիրակները չեն ներկայացել ժողովին։
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։
Թարմացված․ ՀՖՖ գործող նախագահ, նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանն իր ելույթում ներողություն խնդրեց չստացվածի համար՝ խոստանալով ընտրվելու դեպքում ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել։ «Շարունակելու որոշումը միանգամից չի տրվել, վերլուծել ենք կատարվածը, ստացվածն ու չստացվածն ու գնահատել՝ ի՞նչ է հնարավոր անել ապագայում»,- ասել է Մելիքբեկյանը։
Թարմացված․ ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսն իր ելույթում հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կարող է դեպի դրականը փոխել ֆուտբոլը․ «Վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ որևէ մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված։ Արդար աշխատելու եմ բոլոր ակումբերի հետ»,- ասաց նա։ |