Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են:
Նրանց անուններն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:
ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Ուրարտուն»:
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին առաջադրել է հենց իր ակումբը ակումբը:
«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:
Գործարար Արսեն Աղաջանյանին առաջադրել էր «Փյունիկը», սակայն նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ պահանջներին:
Դեկտեմբերի 23-ին հայտնի կդառնա, թե նրանցից ով կփոխարինի Արթուր Վանեցյանին։
Մանրամասները՝ տեսանյութում