▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ բրոնզե մեդալ նվաճեց

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը եւս երկու մեդալ նվաճեց Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: 45 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը հաղթելով սփոփիչ մրցամարտում, մտավ փոքր եզրափակիչ, որտեղ 9-0 հաշվով մաքուր հաղթանակ տարավ լիտվացի մրցակցի նկատմամբ եւ բրոնզե մեդալ նվաճեց: Իսկ ահա Արմեն Հարությունյանը (51 կգ) 3-րդ տեղի համար գոտեմարտում 6-3 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Նիհատ Գուլուզադեին եւ նույնպես արժանացավ բրոնզե պարգեւի: Հիշեցնենք, որ ավելի վաղ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը բավարարվել էր բրոնզով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее