Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն տարածեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել:
armtimes.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ մարզադաշտ է եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա առանձնազրույց է ունեցել Գյուլբուդաղյանցի հետ:
Ռուբեն Հայրապետյանին հարցրել են, թե ով է լինելու նոր մարզիչը:
«Պետք է գլխի ընկած լինեիք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նոր մարզչի առջև դրված է լինելու Ազգերի լիգայում հաջող հանդես գալու առաջադրանքը։