29-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:
«Սիրելի՛ ընկերներ և ֆուտբոլասերներ, ցավով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային կարիերան. փոխարենը սկսում եմ մարզչական գործունեություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին, խաղընկերներին և ղեկավար անձնակազմին»,- գրել է Մելքսեթյանը: