▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

 

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի արդյունքում որոշում է կայացել 2 տարով որակազրկել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին` «Գանձասար-Կապանի» հետ խաղում ցուցադրած ոչ մարզական պահվածքի համար.

«ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն որոշում է կայացել Արկադի Անդրեասյանին ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի /մինչև 20/09/2019թ./ ժամկետով:

Իսկ «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղն անավարտ մնալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Արարատ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250 հազար դրամով»,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее