Արգենտինայի հավաքականը չի օգտագործի 10–րդ համարը, որի ներքո հանդես գալիս Լիոնել Մեսսին, այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ավարտի իր կարիերան։
Այս մասին հայտարարել է ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան, նրա մեկնաբանությունը մեջբերել է Sport. es պորտալը։
«Երբ Մեսսին հեռանա ազգային հավաքականից, մենք թույլ չենք տա նրանից հետո կրել 10–րդ համարը: Այս համարը ցմահ կհեռանա ազգային թիմից՝ ի պատիվ նրա: Դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել նրա համար»,- ասել է Տապիան:
2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Կատարում կայացած մրցաշարում խաղացողը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Ընդհանուր առմամբ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում և դարձել 106 գոլի հեղինակ։