▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հերոսաբար զոհված Սարոն վերջին անգամ զանգել է կնոջն ու բոլոր հարազատներին՝ վստահեցնելով, որ հետ է գալու

Արցախում հերոսաբար զոհված Սարո Էդուարդի Եղիազարյանը, ցավոք, չհասցրեց բոլորել 20 տարեկանը: Նա Կոտայքի մարզի Արզական գյուղից էր, ծառայության մեկնելուց ընդամենը ամիսներ առաջ էր ամուսնացել: Մատաղիսում իր ծառայությունն անցկացնող 19-ամյա հերոսը ընդամենը 1 տարվա ծառայող էր, արդեն հասցրել էր սիրել ծառայությունն ու ծառայակից ընկերներին: Հարազատների խոսքով՝ Սարոն մշտապես գոհ է եղել ծառայությունից:

Սեպտեմբերի 27-ից Սարոն իր զանգերի ժամանակ մշտապես հանգստացնում էր հարազատներին՝ նշելով, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հաղթանակը միանշանակ լինելու է մերը: Սակայն, ցավոք, հերոսի խոսքերն իրականություն չդարձան: Սարոն վերադարձավ հարազատների մոտ, սակայն, ցավոք, արդեն հերոսացած: Հարազատներն ընդամենն օրեր առաջ կարողացան կազմակերպել իրենց հերոսի հուղարկավորությունը, քանի որ տղայի դիակը օրերս է դուրս բերվել Կարմիր խաչի օգնությամբ:

/filemanager/uploads/saroo_2.jpg

Հարազատների խոսքով՝ Սարոն վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 12-ին, ունեցել է շատ բարձր տրամադրություն՝ վստահեցնելով, որ անպայման հետ է գալու՝ հաղթանակի գործում իր բաժինն ունենալով: Հետաքրքիրն այն է, որ տղան այդ օրը զանգել է իր բոլոր հարազատներին ու բարեկամներին՝ անգամ նրանց, ում հետ մինչ այդ չի էլ խոսել:

Արդյո՞ք տղան կանխազգացել է, որ այլևս երբեք հնարավորություն չի ունենալու լսել հարազատ մարդկանց ձայնն ու նրանց ասել, թե որքան է սիրում նրանց, թե՝ ոչ, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է՝ Սարոյի վերջին զանգն ու նրա զրնգուն ձայնը մշտապես լինելու է Սարոյի երիտասարդ կնոջ ու հարազատների ականջում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее