Արցախի զինված ուժերում և դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ անվտանգության խորհրդում այս ուղղությամբ այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ։ Հարցին, թե սահմանապահ զորքեր ստեղծելու մասի՞ն է խոսքը, ինչի մասին հայտարարել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Ինչ-որ ստեղծվի Զինված ուժերում, պետք է կատարի սահմանապահ գործառույթներ»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում |