Ռումինական «Ֆարուլ» ակումբի երկրպագուները Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի` «Ուրարտուի» դեմ խաղում պաստառ են պարզել՝ «Արցախը Հայաստան է» (Artsakh is Armenia) մակագրությամբ։
Երեւանում կայացած «Ուրարտու»-«Ֆարուլ» հանդիպմանը Ռումինիայից մոտ 50 հոգի կար, ովքեր երկրպագում էին իրենց երկրի չեմպիոնին, սակայն չմոռացան իրենց մրցակիցներին համերաշխություն դրսևորել՝ Արցախի շրջափակման հարցում։
Նշենք, որ Երևանի «Ուրարտուն» ընդհանուր 4-6 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին» և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։