Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 155 շախմատիստներ: Մասնակիցների թվում է 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը:
Շաբաթ, օգոստոսի 4-ին, տեղի ունեցան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: Մեր շախմատիստներից հաջող է հանդես գալիս Մանուէլ Պետրոսյանը, ով 2-րդ տուրում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սամեդ Շետեին, իսկ 3-րդում՝ Արցախը ներկայացնող գրոսմայստերն առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Բաջարանիի նկատմամբ:
3-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 4 այլ շախմատիստի հետ գլխավորում է աղյուսակը:
Վլադիմիր Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2-ական միավոր: