▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

 

Արցախցի Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին ու դուրս եկավ Չեռնոգորիայում անցկացվող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Չեռնոգորիայում անցկացվող առաջնության 54 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:

Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:

Երկրորդ ռաունդում Էրիկն ավելացրեց ճնշումը եւ անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին: Դահլիճը սկսեց սուլել:

Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները եւ գրանցեց  հաղթանակ:

Կիսաեզրափակչում Էրիկի մրցակիցը Յոհանդեր Ֆուենտեսն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее