Հայաստանը երկրորդ ոսկի մեդալը նվաճեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը փառահեղ հաղթանակ տոնեց ֆավորիտի կարգավիճակով ռինգ մտած անգլիացի Սթիվեն Լինգտոնի նկատմամբ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահեց ռաունդը, բայց Էրիկը չընկճվեց: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվեց գրոհի ու մրցակցին շնչելու հնարավորություն չտվեց: Գրանցվեց 3:2: Զգալով մրցակցի թույլ կողմերը արցախցի մարզիկը 3-րդ վճռորոշ ռաունդում ավելացրեց տեմպն ու հաղթելով անգլիացուն նվաճեց 2-րդ ոսկին Հայաստանի համար:
Այսօր եզրափակիչ մրցամարտ կանցկացնի նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանը: