29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ստամբուլի «Բեշիկթաշը», որը ազատ գործակալի կարգավիճակ է տվել հայազգի խաղացողին:
Արաս Օզբիլիզը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 39 խաղի՝ դարձել 6 գոլի հեղինակ: