Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:
Թբիլիսիում տեղի ունեցած պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» «Սաբուրթալոյին» հաղթեց ընդհանուր՝ 3:2 հաշվով:
10-րդ րոպեին հոլանդացի Ֆուրջել Նարսինգի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, իսկ 67-րդ րոպեին հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը 11 մետրանոց հարվածից խփեց «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը:
Առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ: