▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլա Էշին» ու դուրս եկավ հաջորդ փուլ

Սեպտեմբերի 17-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»: ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում մեր թիմը կմրցի սլովենական «Ցելյե» թիմի հետ:

 

«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա»՝ 4:3 (1:1, 3:3)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Էնեա Յորժի (Ալբանիա)

Գոլերը՝ Ջեյսոն Մարտինես, 17, Մաիլսոն Լիմա, 90+1, 11մ, 90+4, 11մ, Սերգեյ Վակուլենկո, 113 - Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56, 11մ, Զախարի Հաջի, 81

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее