Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորյա տոների կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի: Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում: Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի:
Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ!»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի իր էջում: