▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց Հենրիխի էլ Հայաստանի ներկայիս թիմը կարող է շատ լավ ֆուտբոլ խաղալ․ Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին։

-Մխիթարյանը շուտ չավարտե՞ց կարիերան Հայաստանի հավաքականում:

-Կարծում եմ՝ նա շուտ հեռացավ։ Նա դեռ կարող էր օգնել, հատկապես հիմա, երբ լավ երիտասարդ տղաներ են եկել ու լավ թիմ է հավաքվել։ Ճանաչելով Հենրիխին ու նրա կերպարը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա չի վերադառնա։ Ինձ համար անակնկալ էր, երբ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Հենրիխը զգաց, որ ավարտելու ժամանակն է։ Ափսոս, որ Հայաստանում այլևս չկան նման մակարդակի ու որակավորման խաղացողներ։

Իհարկե, Հայաստանը կկարողանա խաղալ առանց Մխիթարյանի, խաղադաշտում կա 11 խաղացող։ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Առանց նրա էլ ներկայիս թիմը կարող է շատ բանի համար պայքարել ու շատ լավ ֆուտբոլ խաղալ։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее