ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում խոսել է Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին։
Զրույցից որոշակի հատվածներ․
«Մեզ համար շատ կարևոր էր, որ մարզիչը նման փորձ ունի։ Տեսել ենք Ուկրաինայի հավաքականի խաղը՝ մեր ընտրանու դեմ խաղում։ Նա էլ ծանոթ է մեր թիմին․ երկու անգամ խաղ է անցկացրել մեր դեմ։
Նրան բոլոր առումներով գոհացրել է այն, ինչ առաջարկել է ՀՖՖ-ն։
Վերջնական փուլում ունեինք տարբերակներ, այդ մարզիչներն էլ հավաքականներ գլխավորելու փորձ ունեին։ Ընտրության վերջնական փուլում հայ թեկնածու չկար, բայց ընթացքում նման զրույցներ եղել են հայ մասնագետների հետ։
Բավականին դրական է խոսում մեր հավաքականի ներուժի մասին, իհարկե, հասկանում է, որ մեր խմբում մենք չենք կարող ամենևին էլ ֆավորիտ լինել և շատ բարդ է լինելու։ Բայց նա չի բացառում պայքարելն այս խմբում։ Առաջադրանքներից այն է, որ մենք խմբում չպետք է դիտորդի դերում լինենք։ Բայց հիմա առաջին խաղի վրա մի փոքր ավելի շատ պետք է շեշտը դնենք, քանի որ այն Թուրքիայի դեմ է և Երևանում է, իսկ տանը պետք է միավորներ վաստակել։
Պայմանագրի դետալների մասին ավելի ուշ կխոսենք, որովհետև որոշակի դետալների շուրջ դեռ բանակցում ենք։ Օրերս նա կգա Երևան՝ պայմանագիր կնքելու»։