Ֆրանսիացի հարձակվողը կատալոնական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Ընդհանուր առմամբ նա կվաստակի 105 մլն եվրո: Պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է 800 մլն եվրո:
Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո. հենց այդ գումարն էր ամրագրված 28-ամյա խաղացողի և նրա նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» միջև պայմանագրի հրաժարագնում: