panorama.am-ը, հղում անելով «Սովետսկի սպորտ»-ին, գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում փոխել իր անունն ու ազգանունը: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ազգանունը դժվարությամբ են արտասանում գերմանացի լրագրողները, մեկնաբաններն ու փորձագետները:
«Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները, սակայն ուզում եմ, որ հարգեն նաև իմ սերը հայրենիքիս ու ծագմանս նկատմամբ: Ես մականուն չեմ ընտրի և ոչինչ չեմ փոխի: Գոլեր կխփեմ, այդ ժամանակ բոլորը կհիշեն իմ ազգանունը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Սովետսկի սպորտը»: