▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմոռուկապատ հայկական էկիպաժը՝ Moscow Raceway-ում

 

Անցած հանգստյան օրերին ռուսական հանրահայտ ավտոդրոմներից մեկում՝ Moscow Raceway մրցուղում, որտեղ ավանդաբար անցկացվում են DTM, WTCC, RRC, Renault-ի համաշխարհային սերիայի ու մի շարք այլ հեղինակավոր մրցաշարեր, կայացավ կայացավ Endurance Masters մրցարշավը: Առաջին անգամ մրցուղում պատմության շրջանակներում մրցաշարին մասնակցեց հայկական էկիպաժ:

Թիմը ներկայացնում էին B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանն, ով հանդես է գալիս VLN օղակաձև  մրցարշավերի գերմանական ազգային առաջնությունում, ինչպես նաև՝ ERC3 դասում Եվրոպայի առաջնության մասնակից, R2 դասում Ռուսաստանի ռալլիի առաջնության ու գավաթի մասնակից Արթուր Մուրադյանը: Գորոյանն ու Մուրադյանը հանդես եկան «Հայկական հրթիռ» անունը կրող թիմով՝ Mazda MX5 մեքենայով, որն ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ պատված էր անմոռուկներով:

«Հայկական հրթիռը»  Moscow Raceway-ում  գրանցեց 2-րդ ժամանակը, Արթուր Գորոյանն էլ՝ դասում լավագույն ժամանակը:

Նշենք նաև, որ այս մրցարշավը 2 Արթուրների առաջին համատեղ մրցելույթն էր, ընդ որում՝ առանց մարզումների:

 

Հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարը՝ Արթուր Մուրադյանի անձնական արխիվից
տեսանյութը՝ Արթուր Գորոյանի անձնական արխիվից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее