▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանյաց արարողության լուսանկարները

Այս շաբաթ ամերիկյան People և բրիտանական Hello ամսագրերի շապիկներին հայտնվել է հոլիվուդյան ամենագեղեցիկ և ամենաամուր զույգերից մեկի` Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի, հարսանյաց արարողության որոշ լուսանկարներ: Ամուսինները հենց այս ամսագրերին են վաճառել իրենց հարսանյաց ֆոտոշարքը, իսկ թե կոնկրետ որքանով են վաճառել, դեռևս չի նշվում: Նշենք, որ ամբողջական ֆոտոշարքը ամսագրերը կներկայացնեն օրերս:

Տեղեկացնենք, որ Անջելինա Ջոլիի հարսանյաց զգեստի հեղինակը Versace նորաձևության տան դիզայներներն են: Ի դեպ` Ջոլիի զգեստի վրա արված մանկական լուսանկարները հենց նրա երեխաների ձեռքի աշխատանքն է, ինչը, շատերի կարծիքով, բավական անսովոր և հետաքրքիր լուծում է:

Հիշեցնենք, որ Անջելինայի և Բրեդի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Ֆրանսիայի Միրավալ դղյակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее