▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի մրցաշարի եզրափակիչում

Այսօր Անթալիայում հունվարի 25-31-ն ընթանացող 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով GD TENNIS CUP WOMEN'S ներկացուցչական միջազգային մրցաշարում ՀՀ թիվ 1 ռակետ , ՀՀ բազմակի չեմպիոնուհի , WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում այս շաբաթ 735-րդ տեղը զբաղեցնող 22-ամյա երևանցի Անի Ամիրաղայանը մենախաղի կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիրը վիճարկեց տանտերերի՝ Թուրքիայի ներկայացուցիչ ՝ 19-ամյա Այլա Ակսուի հետ ,ով վարկանիշային ցուցակում 401-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 
Հայ թենիսիստուոհին չերկչելով վարկանիշային ցուցակում իրենից նկատելիրորեն ՝ 334 տեղով վեր գտնվող թուրք թենիստուտհուց 1 ժամ 3 րոպե տևած մրցամարտում 6:3,6:3 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ մտավ եզրափակիչ :
Սա ստուգատեսում Ամիրաղյանի տոնած արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակն էր ,որը նրան արդեն վարկանիշային թանկարժեք 7 միավոր է պարգևել: 
Նա Անթալիայի նախորդ շաբաթվա՝ միջազգային մրցաշարում ՝CORAL TRAVEL CUP WOMEN'S-ում ՝ մենախաղում քառորդ եզրափակիչ էր մտել ու վարկանիաշային 2 միավոր էր վաստակել; Այնպես,որ Անին վերջին 2շաբաթներում իր վարկանիշային միավորների պաշարը ավելացրել է 9 -ով ,ու հաջորդ շաբաթվա սկզբում մենախաղի դասակարգման ցուցակում զգալիորեն առաջադիմելով կարող է բարձրանալ մինչև 641-րդ հորիզոնական: 
Նկատենք որ Անթալիայում ավարտին մոտեցող այս ստուգատեսի հիմնական ցանցի մրցաշարում Անին արդեն 4 հաղթանակ է տարել և մեկը մյուսի ետևից պայքարից դուրս է մղել՝ 1/16-րդ փուլում ՝ 18-ամյա շվեյցարուհի Չիարա Գրիմիի հետ ,ով WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 1167-րդ տեղումէ, 1/8-րդ փուլում ՝ CORAL TRAVEL CUP WOMEN'S մրցաշարի մենախաղի հաղթող 21-ամյա մակեդոնուհի Լինա ն, ով դասակարգման աղյուսակում 343-րդ հորիզոնականում է , քառորդ եզրափակչում էլ ՝ 23-ամյա հունգարուհի Վանդա Լուկաչին, ով WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում հիմա 511-րդ տեղն է զբաղեցնում: 
Վաղը է հունվարի 31-ին մրցաշարի մենախաղի եզրափակչում Անի Ամիրաղյանը ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի Էրայդին Բասակ (Թուրքիա)- Ժոզեֆին Բուալեմ (Ֆրանսիա )զույգի հաղթողի հետ: Այժմ ընթնանում է այս զույգի կիսաեզրափակչի հանդիպման 2-րդ խաղափուլն ու հաշիվը 3:1 է հօգուտ տանտերերի պատվիրակի: Իսկ 1-ին խաղափուլում 6:4 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ՝ 19-ամյա Բասակն ,ով վարկանիշային ցուցակում ներկայումս զբաղեցնում է 263-րդ տեղը: Նրա մրցակցուհին ՝22-ամյա ֆրանսուհի Բուալեմն առայժմ նույն ցուցակում հանգրավել է 493-րդ հորիզոնականում:

Արամ Ուգուջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее