▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 3 ակումբներ հավակնում են Հովհաննես Համբարձումյանի տրանսֆերին

Այսօր հրաշալի տեղեկություն հայտնվեց (ընդ որում, բրիտանական մամուլում) այն մասին, որ Անգլիայի Պրեմիեր-լիգայի 3 ակումբներ հավակնում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանի տրանսֆերին: Եթե լուրերը համապատասխանեն իրականությանը, ապա շատ շուտով իմ լավ ընկեր Հովոն կդառնա Եվրոպական առաջատար ազգային առաջնություններում հանդես եկող երկրորդ հայ ֆուտբոլիստը (Օզբիլիզին հանում ենք այդ շարքից, քանի որ շատ կարճ ժամանակ մնաց Պրիմերայում): Առաջին հայացքից կարող է թվալ, թե լավագույն տարբերակը Լեսթերն է: Թիմը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, թիմը Անգլիայի չեմպիոնն է, եւ այլն... Սակայն գրեթե վստահ եմ, որ Լեսթերը երկար կյանք չի ունենալու: Հետեւաբար, կարելի է հանգիստ անցնել Լեսթերի կողքով: Վեսթ Բրոմվիչը միջին կարգի լավ ակումբ է, որը մշտապես կարողանում է փչացնել առաջատար թիմերի տրամադրությունը: Սակայն Վեսթ Բրոմվիչին հավակնոտ թիմ անվանելը մի փոքր բարդ է, ուստի այս տարբերակը նույնպես շրջանցենք: Վերջապես, ամենափայլուն տարբերակը կլինի Էվերտոնը: Մշտապես պայքարի մեջ, մշտապես մրցանակային տեղերին ձգտող, ակնահաճո ֆուտբոլ ցուցադրող համակրելի ակումբ է, հենց որտեղ էլ Հովոն հնարավորություն կունենա կտրուկ աճելու: Ես կողմ եմ Էվերտոնի տարբերակին, բայց պետք է սպասել այդ ակումբի առաջարկությանը: Որքանով տեսյակ եմ, առայժմ կոնկրետ գումար նշել է Վեսթ Բրոմվիչը: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, անգլիական որ ակումբում էլ հայտնվի Համբարձումյանը, անհերքելի է, որ հսկայական թռիչք կլինի մեր ֆուտբոլիստի համար!

 

Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее