▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան դերասանուհին մահացել է քնած ժամանակ

«Նոր սերունդ», «Յոթերորդ երկինք», «Բևերլի Հիլս 90210» սերիալների աստղ Սառա Գոլդբերգը մահացել է 40 տարեկան հասակում:

Դերասանուհին մահացել է քնած ժամանակ։

«Նա գնաց քնելու եւ այլևս չարթնացավ», - լրագրողներին հայտնել է Սառայի մայրը՝ Ջուդին։

Դերասանուհու մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Նրա հարազատները ենթադրում են, որ հայտնի աստղը մահացել է բնական մահով, քանի որ Սառան սրտի խնդիր ուներ։ Սակայն մտերիմները նաեւ նշել են, որ վերջին շրջանում դերասանուհին չի գանգատվել իր առողջական վիճակից։

Պարզվում է, որ դերասանուհին մահացել է սեպտեմբերի 27-ին, բայց նրա հարազատները հիմա են սկսել պաշտոնական հայտարարություններ անել և հարցազրույցներ տալ այս մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее