Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում երեկ կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Թավարեսին:
Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ուսերին կրելով երկկողմանի դրոշ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի խորհդանիշերով: