▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամաչում էի զանգել ծնողներիս, Համոյին խնդրեցի գալ ու ինձ տուն տանել. Լիլի Էլբակյան

Life.panorama.amգրում է. Ամանորյա իր նպատակներով և հուշերով  կայքի հետ կիսվել է դերասանուհի Լիլի Էլբակյանը, ով վերջերս երկրորդ անգամ մայրացավ: Վերջինս, զբաղված լինելու պատճառով, դեռ չի հասցրել նույնիսկ մտածել ոչ հեռվում գտնվող տոնական օրերի մասին: «Քանի որ որդիս դեռևս 40 օրեկան էլ չկա, Ամանորին ոչ մի տեղ դուրս գալ չեմ կարողանա: Նույնիսկ չեմ հասցրել մտածել այդ մասին: Այս ընթացքը մեզ համար մի քիչ ծանրաբեռնված էր. նոր տուն գնեցինք, տեղափոխվեցին, բալիկս ծնվեց: Նոր տարին կամ մեր, կամ մայրիկիս տանը կնշենք: Ոչինչ չեմ կարողանա հասցնել, քանի որ փոքրիկներովս եմ զբաղված: Իմ ծնողները կողքի շենքում են ապրում: Քանի որ տանը փոքրիկ բալիկ կա, շատ դժվար է պատրաստություն տեսնել: Նա անընդհատ գրկումդ է: Դեռ դստրիկիս ժամանակ, երբ առաջին Ամանորն էինք նշում, ինձ համար շատ դժվար էր: Շատ տխուր եմ հիշում այդ տարվա Ամանորը, անընդհատ հյուրեր էին գալիս ու ստիպված էի լինում բալիկիս մեկն ու մեկի գիրկը տալ, որպեսզի կարողանամ հյուրասիրել»,- պատմեց նա:

Լիլի Էլբակյանը, ինչպես ինքն է շեշտում, «ուտել-խմելու» պահերը չի սիրում ու չի սիրել: Նա ամանորյա գիշերն անցկացնելու սեփական եղանակն ուներ. «Ես միշտ սիրել եմ Ամանորի գիշերը՝ ժամը 24:00-ին, եթե առատ ձյուն էր տեղում, դուրս գալ ու քայլել փողոցում ու ուսումնասիրել սեփական ոտնահետքերս: Նույնիսկ շատ երիտասարդ ժամանակ սիրում էի ինձ հետ մեկ շիշ շոմպայն վերցնել ու այդ օրը «հարբել»»:

Ամուսնությունից հետո նրա կյանքում ամեն ինչ բուռն է ու պարտականություններով լի. ռոմանտիկ քայլելու համար ժամանակ չկա: Ամանորյա պատրաստությունը նույնպես պարտադիր է, քանի որ գալու ու գնալու են հարազատներ ու բարեկամներ

Դերասանուհին, որքան էլ չի սիրում «ուտել-խմել», այնուամենայնիվ անտարբեր չի անցնում թփով դոլմայի և իշլի քյուֆթայի կողքով. «Ընդհանրապես, դոլմա սիրում եմ, անկախ նրանից՝ Ամանոր է, թե ոչ: Իսկ նոր տարուն 6-7 օր դա եմ ուտում: Ասում են՝ համեղ եմ պատրաստում: Նաև քաղցրակեր եմ, սիրում եմ տարբեր քաղցրավենիքներ, ամանորյա թխվածքներ: Եթե ժամանակ ունենամ, ցանկանում եմ այս տարի Ձմեռ պապիկի, զամբյուղիկների տեսքով թխվածքներ պատրաստել»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее