ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին:
Սիմոյանը պարզաբանեց, որ այսօր տիկին Զոհրաբյանի ծննդյան օրն է. «Մենք հաճախ իրար հետ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, սակայն Ձեր փորձառությունը, գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի: Շնորհավոր, տիկին Զոհրաբյան, լավ եղեք»,-ասաց նա: