▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեգրին ցանկանում է «Յուվենթուսում» տեսնել Մխիթարյանին

Armfootball.com-ը գրում է. Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է երկու տարով երկարաձգել Մասիմիլիանո Ալեգրիի հետ կնքած պայմանագիրը, իսկ մարզիչն արդեն մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու մասին:

Առաջնային նպատակը թուրինցիների համար փլեյմեյքերի ձեռքբերումն է: Ըստ պարբերականի` Ալեգրին ցանկանում է թիմում տեսնել Հայաստանի հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյանին, որի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.-ին: Նշվում է, որ Ալեգրիին դուր է գալիս այն, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է գործել թեʹ կիսապաշտպանության եզրերում, թեʹ հարձակման ու կիսապաշտպանական գծերի միջև:

Բացի այդ, «Յուվեն» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպանԻսկոյի ու «Չելսիի» ֆուտբոլիստ Օսկարի ծառայություններով, սակայն, ըստ աղբյուրի` Ալեգրիի համար առաջնային տարբերակը Մխիթարյանի ձեռքբերումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее