Ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 389 ծանրորդ:
Մարզահամերգային համալիրում այսօր կայացած հատուկ մամուլի ասուլիսին պարզվեց, որ ծանրամարտի Ադրբեջանի հավաքականն արդեն գտնվում է Երևանում և պատրաստվում է առաջնությանը: Ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված են 12 հոգի, որոնից 4-ն են մարզիկ:
Ինչպես տեղեկացրեց առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, բացման արարողությունը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 20:30-ին: Դրան կմասնակցեն բոլոր երկրները, սակայն առանց մարզիկների:
Բուն մրցումները կմեկնարկեն ապրիլի 15-ին: Տոմսերը վաճառվում են ինչպես օնլայն, այնպես էլ համալիրի տոմսարկղում: Ելնելով առաջնության անվտանգությունից, հանդիսականների մուտքը կթույլատրվի միայն կենտրոնական դռներով՝ Հալաբյան փողոցի կողմից: