Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Այս մասին հայտնել է վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը։ Հաղորդվում է, որ երկու քրեական գործ է հարուցվել՝ ազգամիջյան ատելություն հրահրելու և Ադրբեջանի դրոշը տրորելու դեպքի առիթով։ Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օգնության խնդրանքով դիմումներ է ուղարկել այլ երկրների պետական մարմիններին։
Նշենք, որ ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայոց եռագույնը տրորելուն, արցախցի ֆուտբոլիստները ոտնատակ էին տվել Ադրբեջանի դրոշը: