Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։ Հովհաննիսյանի նվաճած մեդալն առաջինն էր Հայաստանի հավաքականի համար՝ ԱՊՀ խաղերում։ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները՝ երկու մեդալով։ Օգոստոսի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է նաև ԱՊՀ 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզիկների շքերթին մասնակցել են 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը եղել է աթլետ Ալեն Բաղումյանը: ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: |
Ադրբեջանցին գլուխը կախ լսում էր ՀՀ հիմնը․ Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի չեմպիոն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet