Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ալբանական «Էգնատիա» թիմի հետ։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում, որ Երևանում սպասվող հանդիպմանը մրցակցի կազմից մասնակցելու է նաև թիմի նորեկ, ադրբեջանցի Վուշալ Իսկանդարլին։
Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ֆուտբոլիստը, հղում կատարելով իր գործակալին, հայտնել է, որ իր համար ակումբն արդեն իսկ գնել է տոմսը։
«Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» խաղը կայանալու է հուլիսի 13-ին։