Ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին, ով այս ամառ միացել է ալբանական «Էգնատիա» ակումբին, ժամանել է Երևան, այստեղ վաղը նրա թիմը կանցկացնի Կոնֆերենց լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ։
27-ամյա կիսապաշտպանն, ով նախկինում հանդես է եկել ադրբեջանական այլ ակումբներում, նշել է, որ եթե խաղադաշտ մտնի և կարողանա գոլ խփել, գոլը կնշի զինվորական ողջույնով։ «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» հանդիպումը կկայանա վաղը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: |
Ադրբեջանցի ֆուտբոլիստը Երևանում է․ խոստացել է՝ գոլ խփելու դեպքում տոնել զինվորական ողջույնով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet