Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելյա Պետրոսյանը և բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Մուսլիմ Գաջիմագոմեդովը ճանաչվել են 2023 թվականի մարզիկներ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ի ընթերցողների։
Նշվում է, որ ութ անվանակարգերում քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին։
«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները ստացել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։