Քիչ առաջ Բեռլինում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) մենամարտը:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտը անցավ բավականին հետաքրքիր պայքարում և ավարտվեց Արթուր Աբրահամի հաղթանակով:
Այսպիսով Արթուր Աբրահամը տարավ իր կարիերայի 40-րդ հաղթանակը և պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մարզապալատում մեր հայրենակցին աջակցողների թվում էին նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամները, իսկ Արթուրի չեմպիոնական գոտին դահլիճ բերեց «Վիտամին ակումբի» տղաներից Գարիկ Պապոյանը:
Հիշեցնենք, որ մենամարտից առաջ Asekose.am-ի թղթակցը բացառիկ հարցազրույց էր ունեցել Արթուր Աբրահամի հետ, որի ժամանակ նա մասնավորապես ասել էր. «Նա իմ գոտին խլելու ցանկություններ ունի, բայց ես դա նրան թույլ չեմ տա, ես պետք է հաղթեմ